Հոկտեմբերի 3-ը Արթիկի Լմբատավանքի ուխտի օրն է

· Արթիկ

Հոկտեմբերի 3-ը Արթիկի Լմբատավանքի  ուխտի օրն է

Այսօր` հոկտեմբերի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Քրիստոսի 72 աշակերտների տոնը։ Այսօր նաև Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատավանքի ուխտի օրն է։

Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը։

Սկիզբը ժամը 11։00-ին։