Գուսանագյուղում բացվել է վերանորոգված համայնքային դահլիճը. Անիի համայնքապետարան

· Անի

Գուսանագյուղում բացվել է վերանորոգված համայնքային դահլիճը. Անիի համայնքապետարան

Կարմիր ժապավենի կտրմամբ ազդարարվեց Գուսանագյուղի դահլիճի բացումը։

Տասնամյակների ավերակներից՝ արդեն վերանորոգված, առավել հարմարավետ ու բարեկարգ։ Գուսանագյուղի վարչական կենտրոնի շենքում տեղի ունեցավ դահլիճի բացման արարողությունը։ Այսուհետ Գուսանագյուղի բնակիչների համար վերանորոգված ու նորաբաց դահլիճը կծառայի որպես հանդիպումների, միջոցառումների, մշակութային ծրագրերի և տարբեր համայնքային նախաձեռնությունների իրականացման վայր։

Դահլիճը վերանորոգվել է Անիի համայնքապետարանի և «Դեպի Հայքի» հետ փոխադարձ համագործակցությամբ։

Միևնույն փոխգործակցության շրջանակում

2025 թ-ին վերանորոգվել են Մարալիկի արվեստի դպրոցի դասասենյակները

2026 թ-ին Անի համալիր մարզադպրոցում վերանորոգվել և բացվել է ծանրամարտի դահլիճը

2027 թ-ի գարնանը ևս համայնքում նախատեսվում են այսօրինակ ծրագրեր։

Իսկ արդեն եկող շաբաթվանից կմեկնարկեն Մարալիկի երաժշտական դպրոցի մի քանի դասասենյակի վերանորոգման աշխատանքները։

Դահլիճի բացման առիթով ներկաներին շնորհավորել է Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Նա իր խոսքում մասնավորապես կարևորել է գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությունը և բարձր գնահատել նման ծրագրերի իրականացումը համայնքի տարբեր բնակավայրերում։

«Դեպի Հայքի» Գյումրու ծրագրերի նախագահ Մարինե Հովհաննիսյանն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Արման Սարիբեկյանին նման ծրագրերի կյանքի կոչմանը նպաստելու, նախաձեռնողականություն ցուցաբերելու և ամեն կերպ աջակցելու համար։

«Դեպի Հայքի» կողմից համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանին արդյունավետ համագործակցության համար հանձնվել է շնորհակալագիր։ Իսկ համայնքի ղեկավարի կողմից շնորհակալագրեր են հանձնվել արտասահմանցի կամավորներին, որոնք էլ իրականացրել են դահլիճի վերանորոգման աշխատանքները։

Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև ծրագրի իրականացման գործում ներդրում ունեցողները։

Միջոցառման ընթացքում պարային գեղեցիկ կատարումներով հանդես եկան Մարալիկի արվեստի դպրոցի ու Գուսանագյուղի դպրոցի սաները։

Անիի համայնքապետարան