Այցելություն 92-ամյա մանկավարժ Նելլի Միքայելյանին. Աշոցքի համայնքապետարան
· Աշոցք

Տարիների վաստակ, անսպառ նվիրում. սերունդներ կրթած մանկավարժը
Այսօր այցելել ենք մեր համայնքի ամենատարեց մանկավարժին՝ արժևորելով նրա երկարամյա նվիրումն ու անգնահատելի վաստակը։
Նելլի Միքայելյանն իր ողջ կյանքը նվիրել է սերունդներ կրթելուն։

Նրա անցած ճանապարհը հարուստ պատմություն է, որը հյուսվել է սերունդների ձեռքբերումներով,հաջողություններով։
92-ամյա ընկեր Նելլին այսօր էլ շարունակում է հպարտանալ իր սաների հաղթանակներով, որոնց մեջ իր լուման անգնահատելի է։
Ապրեք երկար, եղեք առողջ. դուք վաստակել եք սերունդների սերն ու հարգանքը...