Ազատանի սաների գոբելեն աշխատանքները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Շիրակի Մարզ

Ազատանի սաների գոբելեն աշխատանքները՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակի մարզպետի աշխատակազմում բացվել է Ազատանի մարզամշակութային կենտրոնի սաների գոբելեն աշխատանքների ցուցահանդեսը՝ ներկայացնելով երեխաների ստեղծագործական երևակայությունն ու հետաքրքիր լուծումները։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվել են Ազատանի սաների աշխատանքները, որոնցում երեխաներն իրենց մեկնաբանությամբ անդրադարձել են հայ մեծերի ստեղծագործություններին։

Գոբելենների հիմքում Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և Արշիլ Գորկու աշխատանքներն են։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիպել է աշխատանքների հեղինակներին։ Սաները ներկայացրել են իրենց աշխատանքները, պատմել գաղափարի, ընտրված գույների և ստեղծագործական գործընթացի մասին։

Դավիթ Առուշանյանը նշել է, որ հատկապես տպավորիչ է թելերի միջոցով գույնը, լույսն ու ստվերը փոխանցելու և նկարի տրամադրությունը ներկայացնելու հնարավորությունը։ Նա նաև ընդգծել է, որ ուրախ է մարզպետի աշխատակազմում երեխաների աշխատանքները ներկայացնելու հնարավորության համար։

Ցուցահանդեսի դիտումից հետո հանդիպումը շարունակվել է մարզպետի աշխատասենյակում։ Դավիթ Առուշանյանը երեխաներին ներկայացրել է մարզպետի առօրյան, մարզի կառավարման և ամենօրյա աշխատանքի առանձնահատկությունները։ Երեխաները ծանոթացել են նաև մարզպետի ստացած մրցանակներին ու պատվոգրերին։

Ազատանի մարզամշակութային դպրոցի սաներն ու ուսուցիչները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և իրենց աշխատանքները մարզպետի աշխատակազմում ներկայացնելու հնարավորության համար։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ