Արթիկում կքննարկվեն հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիությունն ու համայնքի կարիքները. Արթիկի համայնքապետարան
· Արթիկ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամը և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ) Արթիկի համայնքապետարանի նիստերի դահլիճում կանցկացնեն տեղեկատվական հանդիպում։
Հանդիպման նպատակն է ներկայացնել ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները, բարձրաձայնել հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև քննարկել համայնքի կարիքներն ու հետագա հնարավոր համագործակցության ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն համայնքում հաշմանդամություն ունեցող անձանց համար ծառայությունների հասանելիության, ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների և արդյունքների, շարժական ամբարձիչ հարթակի արդյունավետ ու անվտանգ շահագործման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, համայնքապետարանի և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Մանրամասների համար զանգահարել՝ 098-14-84-02։