Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հոկտեմբերի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–17:00 Գյումրի քաղաք՝ դատարան, ակադեմիա, Հանսմանի թաղամաս, Խրիմյան Հայրիկ փողոց 54, 56, 58, 60, 62, շախմատի դպրոց, թիվ 7 դպրոց, թիվ 2 պոլիկլինիկա և հարակից տարածքներ, Աշոցք համայնք՝ Բավրա և Սարագյուղ գյուղեր, Բավրայի մաքսակետ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: