Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հոկտեմբերի 7-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–14:30 Աշոցք գյուղ, 5-րդ փողոց մասնակի
11:00–15:00 Ամասիա գյուղ` 25-րդ փողոց
11:00–17:00 Ամասիա գյուղ՝ 2-րդ, 24-րդ, 26-րդ փողոցներ, հրշեջ մաս, Ազգային անվտանգության ծառայություն, մարզադպրոց, Ամասիայի միջնակարգ դպրոց, Աարհեստագործական ուսումնարան, գրադարան, գազի ծառայություն, Ավտոտրանսպորտային ճանապարհային ձեռնարկություն
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: