Բացահայտիր Շիրակը - Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Սուրբ Մարիամ Աստվածածին մատուռ

Սուրբ Մարիամ մատուռը գտնվում է Շիրակի մարզի Հայկավան գյուղում:

Մատուռը կառուցվել է 2018 թվականին Ներսիսյանների ընտանիքի կողմից՝ ի դեմս Գևորգ Ներսիսյանի։

Մատուռի կառուցման ամբողջ ընթացքն ուղղորդվել է հրաշքով. Գևորգը դեռ վաղ հասակից զգացել է սրբի զորությունը և որոշել էր, որ ինքն իր ուժերով պետք է կառուցի այդ մատուռը։

Գևորգը եղել է 5տ., երբ գիշերները չի կարողացել քնել`ասելով, որ Սուրբը չի թողնում, որ ինքը քնի։

Մայրը որոշել է այդ սենյակում սրբի նկարները դնել, մոմեր վառել: Անգամ գյուղի մարդիկ են երազ տեսել, որ Գևորգենց տանը սուրբ կա։

Հետագայում, երբ Գևորգը կառուցել է մատուռը և ցանկացել սրբի նկարը տեղափոխել մատուռի մեջ, երազ է տեսել և այդ սրբապատկերը նորից վերադարձրել է իր նույն տեղը:

Ամեն տարի` հունվարի 6-ին, այստեղ կատարվում է աղավնու մատաղ։

​Մատուռ այցելող յուրաքանչյուր ոք այնտեղից դուրս է եկել հրաշքով, ուրախությամբ ու լույսով, որ կկատարվի իր խնդրանքը։

Մատուռի դուռը միշտ բաց է։ Այստեղ գալիս են գյուղի մարդիկ, դպրոցականները, Հայաստանի տարբեր մասերից։Մատուռ այցից հետո մարդիկ զավակ են ունենում, բժշկվում, մոռանում իրենց ցավերի մասին։

Գևորգը ամեն շաբաթ և կիրակի պատարագ է կատարում, աղոթում մարդկանց համար։

Մատուռի մի պատին կա Մարիամ Աստվածածնի պատկերով հուշատախտակ:

​Մատուռը գտնվում է Հայկավան գյուղի եկեղեցուց դեպի Ոսկեհասկ տանող ճանապարհին :

​