Անի համայնքում բժշկական շարժական կայանը անվճար ծառայություններ է մատուցում բնակիչներին. Անիի համայնքապետարան
· Անի

EliseCare հասարակական կազմակերպության բժշկական շարժական կայանը Անի համայնքում է։
Այն անվճար բժշկական ծառայություններ կմատուցի համայնքի ազգաբնակչությանը։
Կայանը եղել է Աղին բնակավայրում, կշրջի նաև համայնքի մյուս բնակավայրերում։
Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը հանդիպել է EliseCare բարեգործական կազմակեերպության Հայաստանյան մասնաճյուղի շարժական կլինիկայի ծրագրի համակարգող Արշակ Ասմարյանի հետ, ողջունել նրանց այս ծրագիրը և նշել, որ Անիի համայնքապետարանը մշտապես բաց ու պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք Անիում ցանկանում են իրականացնել ծրագիր՝ ի նպաստ համայնքի։