Բացահայտիր Շիրակը-Դարիկ

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը-Դարիկ

Շիրակի մարզում կա մի վայր, որտեղից կարծես սկսվում է երկինքը։
Զորակերտից 4 կմ հյուսիս՝ Արփի լճի հարևանությամբ ու ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա, գտնվում է Դարիկ  բնակավայրը։

Անգամ Շիրակի մարզում քչերն գիտեն Դարիկի մասին։

Եթե Դարիկից մի քանի հարյուր մետր հյուսիս գնաս, կհասնես Վրաստան, իսկ եթե արևմուտք՝ Թուրքիա։

Գյուղն աչքի է ընկնում ոչ միայն իր բարձրադիր դիրքով,այլև այստեղ պահպանված հազարամյա խորհրդավոր վիշապաքարերով։,

Այս հեռավոր ու հպարտ անկյունում այսօր մնացել է միայն մեկ ընտանիք՝ տանտիրուհի Իրինա Թադևոսյանի գլխավորությամբ, ովքեր ոչ միայն պահում են իրենց անասնաֆերման, այլև հյուրընկալում են Երևանից ու արտասահմանից ժամանած արկածախնդիրներին։

Տեղակայումը՝ Հայաստան, Շիրակի մարզ, Ամասիայի տարածաշրջան, Արփի լճի հարևանությամբ, Զորակերտ գյուղից 4 կմ հյուսիս։

Կոորդինատներ՝ 41°7'7"N 43°40'39"E