Շիրակի մարզպետի տեղակալն աշխատանքային այց է կատարել Ամասիա համայնք. Ամասիայի համայնքապետարան

· Ամասիա

Շիրակի մարզպետի տեղակալն աշխատանքային այց է կատարել Ամասիա համայնք. Ամասիայի համայնքապետարան

Աշխատանքային այցով Ամասիա համայնքում էր Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը:

Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի,համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի,աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ, մարզպետի տեղակալը նախ հետևել է Ամասիա բնակավարում սուբվենցիոն ծրագրով իրականացվող 25-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքներին:

Արտուշ Հովհաննիսյանը համայնքի պաշտոնյաների հետ միասին այցելել են Բերդաշենի նորակառույց միջնակարգ դպրոց,ուսումնասիրել կատարված աշխատանքներն ու շրջել դպրոցի բարեկարգված տարածքում:

Մարզպետի տեղակալը նաև կարճատև կանգառ է ունեցել դեպի Բերդաշենի դպրոց տանող հիմնանորոգվող ճանապարահատվածում, զրուցել է շինընկերության աշխղեկի հետ ու հստակեցրել իրականացվող աշխատանքների վերջնաժամկետները:

Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը աշխատանքային շրջայցն ավարտել է վերանորոգվող Բերդաշենի հանդիսությունների սրահի շինհրապարակ այցով: Համայնքի Ղեկավար Ջեմմա Հարությունյանը նշել է,որ շինաշխատանքները կատարվում են համայնքային բյուջեի միջոցներով,վերջնարդյունքում Բերդաշեն բնակավայրը կունենա բարեկարգ ու կոմունալ բոլոր հարմարություններով հագեցած հանդիսությունների սրահ:

Մարզպետի տեղակալն իր գոհունակությունն է հայտնել իրականացված աշխատանքների վերաբերյալ,նաև ողջունել ,համայնքի բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման որդեգրած ղեկավարության մոտեցումը:

Ամասիա համայնք