Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Ֆրեդ Աֆրիկյան

· Արթիկ

Ճանաչենք Շիրակի մարզի տաղանդներին - Ֆրեդ Աֆրիկյան

Ֆրեդ Գուրգենի Աֆրիկյանը ծնվել է 1937 թ-ի մարտի 25-ին Արթիկում։

Նա հայ նշանավոր ճարտարապետ, նկարիչ-ձևավորող և տառաստեղծ է, եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

​1955-1961 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժնում: 1961-2003 թվականներին աշխատել է «Հայնախագիծ» նախագծային ինստիտուտում՝ նախ որպես ճարտարապետ, ապա՝ նախագծի գլխավոր ճարտարապետ: 1963 թվականից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ:

​Ֆրեդ Աֆրիկյանը մեծ ներդրում ունի հայ տառարվեստի և գրքերի գեղարվեստական ձևավորումների ասպարեզում: 1984 թվականին լույս է տեսել նրա «Տառարվեստ» ալբոմը՝ 150 հեղինակային տառատեսակներով, իսկ 2011 թվականին՝ «Հայ Գիր» ալբոմը՝ նոր 200 տառատեսակներով:

Նա նաև ճարտարապետ Աննա Ալոյանի ամուսինն է, նկարչուհի Մանո Աֆրիկյանի հայրը:

​1984 թվականին Աֆրիկյանի հեղինակությամբ հրատարակվել է «Տառարվեստ» ալբոմը, որը պարունակում է 120 հայկական գեղարվեստական տառատեսակ, իսկ 2011 թվականին հրատարակվել է նրա դասական և կանոնակարգ համակարգերի հայկական տպագրական տառատեսակների 200 շրիֆտներ պարունակող «Հայգիր» կատալոգը: Գեղարվեստորեն ձևավորել է շուրջ 400 գիրք, որից չորսը իր հեղինակած բանաստեղծությունների՝ «Պոեմ էակի», «Օրհներգումն արեգական», «Մարդ միսթիկական», «Աֆորիզմներ» ժողովածուներն են:

​Ֆրեդ Աֆրիկյանն իրականացրել է հետևյալ հեղինակային նախագծերը․

. Լենինականի Արագած փողոցի բնակելի տներ և դրանց կառուցապատում

. Լենինականի տեքստիլ կոմբինատի վարչական շենք

. Լենինականի ծածկած շուկա

. Ծաղկաձորի պիոներ ճամբար

. Իջևանի պիոներ ճամբար

. Մեծամորի մշակույթի պալատ

. Կամոյի մշակույթի պալատ

. Մասիսի գեղագիտության կտրոն

​Աբովյանի ստորգետնյա երկդահլիճ կինոթատրոն

. ​Ապարանի մայրուղուն առընթեր Հայաստանում գրերի գյուտի 1500 ամյակին նվիրված «Հայոց այբուբենի հուշարձան»

​Հեղինակ է կառավարական երեք մեդալների՝

​«Մարտական ծառայության համար»

​«Արիության համար»

​«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»

​Հեղինակային գրքերն են՝

​«Տառարվեստ, Հայկական գեղարվեստական տառատեսակների 120 տախտակ։ «Սովետական գրող», 1984»

​«Հայկական նոր տպագրական տառատեսակների «ՀԱՅԳԻՐ» կատալոգը, 2011 (200 տառատեսակ)»

​«Աֆորիզմներ», 1995

​«Պոեմ էակի», 2000 և այլն։

​

​Արժանացել է մի շարք մրցանակների՝

​ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2012

​«Հայ գրի» կատալոգի ձևավորում, 3-րդ մրցանակ, 2013

​Մրցանակ աղետի գոտում բնակելի մեինաստների նախագծերի համար

​Ազգային ժողովի նիստերի դահլիճ, 2-րդ մրցանակ, 1995

​Սպիտակի երկրաշարժի հուշարձան, 2-րդ մրցանակ, 1990։

Մահացել է 2018 թ-ի հոկտեմբերի 13-ին։