Բացահայտիր Շիրակը-Սուրբ Գևորգ եկեղեցի (Արթիկ)
· Արթիկ

Սուրբ Գևորգ եկեղեցին, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում և կառուցվել է 5-րդ դարում: Արթիկը Հայաստանի ամենահին բնակավայրերից մեկն է, ինչի ապացույցն են այդ տարածքում գտնվող բազմաթիվ կոթողներն ու հուշարձանները: Արթիկի Սուրբ Գևորգ եկեղեցին մեծագույն արժեքներից մեկն է, կան որոշ արձանագրություններ, ըստ որոնց՝ կարելի է ենթադրել, որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարի կեսերին:
Եկեղեցին խաչաձև հատակագծով և կենտրոնագագաթով կառույց է, որն արտաքինապես շատ նման է Մաստարայի Սուրբ Հովհաննես եկեղեցուն: Արևելյան կողմերում կան քառակուսի հիմքով խորաններ, արևելյան պատերի մեջ կան աբսիդաձև փոքրիկ խորշեր: Հյուսիսային կողմը խաչթև է, ներսից ու դրսից կիսակլոր է, իսկ մյուսները՝ ներսից կիսակլոր, դրսից՝ բազմԱնհիս: Արևելյան կողմից եռանհիս աբսիդը լուսավորվում է երեք պատուհաններով: Եկեղեցու աղոթասրահը ծածկված է եղել լայնանհիս գմբեթով, մեզ է հասել ավերված վիճակում:
Կա 2 մուտք, մեկը արևմտյան կողմից է և գլխավորն է, իսկ մյուսը՝ հարավից: Հյուսիսային և արևմտյան ճակատները նման են միմյանց, և նիստերի անկյունները ընդգծված են զույգ կիսասյուներով: Խաչթևի հաստ պատի ներսում կան աստիճաններ: Եկեղեցին Արթիկի վարդագույն սրբատաշ տուֆից է կառուցված: Քարերի վրա չեն պահպանվել գրավոր արձանագրություններ, բայց որմնասյուների խոյակները և պատուհանների պսակները քանդակված են տարբեր զարդանախշերով՝ խաղողի ողկույզ և տերև, նռան ու արմավենու տերև:
2019 թվականին սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները:
Տեղակայումը.
Հայաստան, Շիրակի մարզ, ք. Արթիկ
Կոորդինատներ
40°37′08″N 43°58′29″E