Գյումրիում ապամոնտաժվել է շուրջ 20 կրպակ. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրիում ապամոնտաժվել է շուրջ 20 կրպակ. Գյումրու քաղաքապետարան

Գյումրիում շարունակվում են բարեկարգման աշխատանքները․ ապամոնտաժվել է մոտ 20 կրպակ

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության տեխնիկայի ու բանվորների, ինչպես նաև ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով 3-4 օրում ավարտվել են քաղաքի ավտոկայանից դեպի Վարդանանց հրապարակ տանող ճանապարհահատվածի բարեկարգմանն ուղղված ապամոնտաժման աշխատանքները։

Խոսքը վերաբերում է մասնավորապես նշված ճանապարհի մինչև Տերյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածի աջ մայթին տեղակայված կրպակներին ու բացօթյա տաղավարներին։ Այստեղ գործում էին մանրավաճառի կրպակներ, կոշիկի, բջջային հեռախոսների վերանորոգման կետեր և այլն։

Տարածքից հեռացվել է շուրջ 20 կրպակ։ Դրանց մի մասը չէր օգտագործվում, գտնվում էր մոռացված, հնամաշ և քաղաքի տեսքին ոչ հարիր վիճակում։

Տարածքը տեղում մաքրել են քաղաքապետարանի կոմունալ ծառայության բանվորները՝ մայթերը բնակիչներին մաքուր վիճակում հանձնելով. տեղահանված կրպակների տեղում այլևս ոչ մի աղբ չկա։

Այս փուլն ավարտված է, և ներկայումս իրականացվում են փողոցի ասֆալտապատման աշխատանքներ։

Ասֆալտապատման ավարտից հետո նշված հատվածում կստեղծվեն քաղաքին հարմար, բարեկարգ և պատշաճ տեսք ունեցող մայթեր՝ լիովին ազատված անհարիր տեսք ունեցող տաղավարներից ու բացօթյա առևտրի վաճառակետերից։

Քաղաքապետարանից հայտնում են, որ այս բնույթի աշխատանքները կրելու են շարունակական բնույթ․ հետագայում ապօրինի կամ քաղաքային միջավայրին չհամապատասխանող կրպակները կապամոնտաժվեն նաև Գյումրու այլ հատվածներից։

Գյումրու քաղաքապետարան