Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Գտաշենում. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

· Ամասիա

Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Գտաշենում. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Աշխատանքային այցով Ամասիա համայնքում գտնվող Շիրակի մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանն այսօր համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի, առաջին տեղակալ Արտավազդ Ղուկասյանի հետ այցելել է Գտաշեն բնակավայր՝ տեղում ծանոթանալու դեպի դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման և Գտաշենն ու Կամխուտը կապող կամրջի վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Արտուշ Հովհաննիսյանին ներկայացվել են կատարված աշխատանքները և ծրագրերի իրականացման ընթացքը։ Նա փոխանցել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարականը՝ աշխատանքների նկատմամբ լինել հետևողական, ապահովել դրանց պատշաճ որակն ու սահմանված ժամկետների պահպանումը։

Տ-7-8/Տ-7-37/՝ Գտաշեն-Կամխուտ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգման ծրագրի պատվիրատուն Շիրակի մարզպետի աշխատակազմն է։ Ճանապարհահատվածի երկարությունը 1850 մետր է, ծրագրի նախահաշվային արժեքը՝ 197 մլն 353 հազար դրամ է։

Այցի ընթացքում մարզպետի տեղակալը տեղում հետևել է նաև պետական ֆինանսավորմամբ իրականացվող կամրջի հիմնանորոգման աշխատանքներին՝ կարևորելով ծրագրերի որակյալ և ժամանակին իրականացումը։

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ