Գյումրու «Շիրակ» գերեզմանատան պանթեոնի դիմաց ավտոկայանատեղի է կառուցվել. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետարանն ընդառաջել է արցախյան պատերազմների զոհերի հարազատների խնդրանքին. Պանթեոնի դիմաց կառուցվել է ավտոկայանատեղի
Գյումրու «Շիրակ» գերեզմանատանը կառուցված արցախյան պատերազմների զոհերի պանթեոնի տարածքում լուծում է ստացել այցելուների համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրներից մեկը։ Գյումրու քաղաքապետարանը, բարձր պատրաստակամություն և հոգատարություն ցուցաբերելով անմահացած հերոսների ծնողների ու հարազատների դիմում-խնդրանքին, ընդառաջ է գնացել նրանց նախաձեռնությանն ու իրականացրել ավտոկայանատեղիի կառուցման աշխատանքներ։
Քաղաքապետարանի անմիջական ջանքերով և տեխնիկական միջոցներով ամբողջությամբ հարթեցվել ու առանձնացվել է պանթեոնի դիմացի հատվածը։ Տարածքը բարեկարգելու և կայանման համար հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով փռվել է ֆրեզված ասֆալտաբետոնե ծածկ։
Գյումրու քաղաքային իշխանությունները պատրաստակամ են մշտապես աջակցելու զոհված զինծառայողների ընտանիքներին և ապահովելու անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի հարազատներն ու այցելուները կարողանան անխոչընդոտ և արժանապատիվ պայմաններում այցելել մեր հերոսների շիրիմներին։
Տեսանյութը՝ ստորև։