Բացահայտիր Շիրակը․ Քըրք Քըրքորյանի հուշարձանը Գյումրիում
· Գյումրի
Քըրք Քըրքորյանի հուշարձանը նվիրված է Հայաստանի ազգային հերոս, մեծանուն ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանին: Արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակն է ծննդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Գյումրու ավագանին հուշարձանը տեղադրելու մասին որոշումը կայացրել է 2013 թվականի դեկտեմբերին:
Ավելի ուշ՝ 2016 թվականի մայիսի 6-ին, Գյումրու ավագանին որոշում է կայացրել քաղաքի ամենահայտնի և ամենաերկար փողոցներից մեկի՝ Աբովյան փողոցի (նախկին Ալեքսանդրովսկի) մի հատվածն անվանափոխել ի պատիվ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի: Արձանը տեղադրվել է Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում 2018 թվականի հունիսի 24-ին:
Բրոնզաձույլ հուշարձանի հեղինակն է քանդակագործ Արտուշ Պապոյանը: Հուշարձանը խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունը մեծ բարերարին:
Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով Քըրք Քըրքորյանը ստեղծել էր «Լինսի» հիմնադրամը, որի միջոցներով վերանորոգվել են պետական նշանակության ճանապարհներ, իսկ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:
Տեղակայումը՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոց
Կոորդինատներ՝ 40°47′9.50″N 43°50′27.84″E Քըրք Քըրքորյանի հուշարձանը նվիրված է Հայաստանի ազգային հերոս, մեծանուն ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանին: Արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակն է ծննդով գյումրեցի ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանը: Գյումրու ավագանին հուշարձանը տեղադրելու մասին որոշումը կայացրել է 2013 թվականի դեկտեմբերին:
Ավելի ուշ՝ 2016 թվականի մայիսի 6-ին, Գյումրու ավագանին որոշում է կայացրել քաղաքի ամենահայտնի և ամենաերկար փողոցներից մեկի՝ Աբովյան փողոցի (նախկին Ալեքսանդրովսկի) մի հատվածն անվանափոխել ի պատիվ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի: Արձանը տեղադրվել է Գյումրու Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոցում 2018 թվականի հունիսի 24-ին:
Բրոնզաձույլ հուշարձանի հեղինակն է քանդակագործ Արտուշ Պապոյանը: Հուշարձանը խորհրդանշում է հայ ժողովրդի երախտագիտությունը մեծ բարերարին:
Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով Քըրք Քըրքորյանը ստեղծել էր «Լինսի» հիմնադրամը, որի միջոցներով վերանորոգվել են պետական նշանակության ճանապարհներ, իսկ Շիրակի և Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով:
Տեղակայումը՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Աբովյան (Քըրք Քըրքորյան) փողոց
Կոորդինատներ՝ 40°47′9.50″N 43°50′27.84″E