Գյումրու օրվա շրջանակում կանցկացվի Արհեստի ու Արվեստի փառատոն. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրու քաղաքապետարանը տնտեսվարողներին հրավիրում է մասնակցելու Արհեստի ու Արվեստի փառատոնին։
Հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի է ունենալու «Գյումրու օր» ամենամյա տոնակատարությունը, որի շրջանակներում Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետնամասում՝ Խաչքարերի պուրակում, կանցկացվի Արհեստի ու Արվեստի փառատոն։
Պուրակում կտեղադրվեն տաղավարներ, որոնցում կներկայացվեն ու կցուցադրվեն Գյումրիի ավանդական արհեստներն ու արվեստը։
Փառատոնին մասնակցել ցանկացող ձեռագործ աշխատանքով զբաղվող վարպետներն ու արհեստագործները կարող են ներկայացնել մասնակցության հայտեր․
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ մինչև հոկտեմբերի 16-ը, ժամը 12․00-ն։
Դիմելու վայր՝ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժին։
Սիրով հրավիրում ենք համագործակցության՝ միասին տոնելու մեր քաղաքի օրը։