Սոցիալական աջակցություն Աշոցքում․ մեկնարկել է օֆերտայի գործընթաց. Աշոցքի համայնքապետարան
· Աշոցք

ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարանը հայտարարում է օֆերտա (առաջարկների ներկայացման գործընթաց, որի համաձայն կնքվում է պայմանագիր վաճառողի և գնորդի միջև), ուղղված Աշոցք համայնքում գործող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին՝ համայնքի սոցիալապես անապահով քաղաքացիներին (ընտանիքներին) աջակցելու նպատակով տրամադրելով նշված ապրանքատեսակների՝ առաջնային անհրաժեշտության սննդի, հիգիենիայի պարագաների, հագուստի և դեղորայքի գնային առաջարկներն ու ապրանքանիշը ներկայացնող ընկերության անվանումները։
Օֆերտայի շրջանակում առաջարկները կարող են ներկայացվել մինչև սույն թվականի մայիսի 12-ը, ժամը՝ 18։00-ն, Աշոցքի համայնքապետարան գրավոր կամ էլեկտրոնային տարբերակով։
Նպատակն է սոցիալապես անապահով, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ցուցաբերել նպատակային աջակցություն՝ ապահովելով նրանց կենսական նվազագույն պահանջները։
Առաջարկները կարող են ներկայացվել հետևյալ հասցեներով՝
Հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Աշոցք, Հրապարակ 1, Աշոցքի համայնքապետարան
Էլ․ հասցե՝ [email protected]
Հարցերի դեպքում զանգահարել՝ 041 44 19 11 հեռախոսահամարին։