Ամասիայում հոկտեմբերի 15-ին կանցկացվի հայկական ավանդական Քոչարիի համատեղ պար. Ամասիայի համայնքապետարան

· Ամասիա

Ամասիայում հոկտեմբերի 15-ին կանցկացվի հայկական ավանդական Քոչարիի համատեղ պար. Ամասիայի համայնքապետարան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանի որոշմամաբ հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր:

Հայկական ավանդական Քոչարի պարը ևս ընդգրկված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Ուստի,հոկտեմբերի 15-ին,ժամը 15:00-ին,բոլորիդ հրավիրում ենք Ամասիայի կենտրոնական հրապարակ՝ միանալու Ամասիայի Սոցիալ-կրթական կենտրոնի «Նուրի» պարային համույթի սաներին:

Բոլորս միասին պարենք մեր ազգային Քոչաին ու նպաստենք մեր ազգային մշակույթի գոհարների հանրահռչակմանը:

Ամասիայի համայնքապետարան