Բացահայտիր Շիրակը - Շիրակի մարզի խոհանոցի գաղտնիքները

Յուրաքանչյուր մարզ հայտնի է իր ավանդական ուտեստներով ու քաղցրեղենով։
Պանրխաշը՝ հնագույն հայկական ուտեստ է , որը ավելի շատ բնորոշ է Շիրակի դաշտի բնակչությանը, և ունի իր պատրաստման արարողակարգը։ Անունը ծագել է ուտեստի բաղադրիչների անունների համադրումից՝ պանիր և խաշել։ Հավաքվում են բոլոր հյուրերը և ընտանիքի անդամները սեղանի շուրջ, բաժանվում են կավե խորը պնակներ բոլորին։ Տանտիրուհին կատարում է գործողությունների հերթականությունը։ Թել պանիր, լավաշ, սոխառած, յուղ, ջուր։ Ափսեի մեջ շերտ-շերտ դնում են ձեռքով մանրացրած լավաշը, վրան թել պանիրը, երբ ափսեն լցվում է, վրան եռացրած ջուր են լցնում, այդ ջուրը քամում, ստացված զանգվածի վրա լցնում են յուղով տապակած սոխառածը։ Մի ընտիր-ընտիր ուտելիք, որից կշտանալ չկա։ Հեշտ հնչում է, բայց դասավորությունը շատ կարևոր է։ Պետք է ճիշտ քանակի սոխառած-պանիր-լավաշ համադրություն լիի, որ համային բոլոր երանգները լավ վայելեք։
Քրչիկը հայկական խոհանոցի հայտնի ապուրներից է, և քանի որ բուսական բաղադրություն ունի, շատ լավ պահքի ուտեստ է։ Սակայն ինչն է խանգարում այն դարձնել ոչ պահքի, բուսական յուղի փոխարեն եփելով, ասենք՝ տհալով (ղավորումա) յուղը և միսը միասին ավելացնելով ապուրին։ Այդպես եւ ավելի սննդարար կլինի, եւ մսակերների համար ավելի համեղ։ Սակայն հիշեք, որ իրական բաղադրատոմսում քրչիկը պատրաստվում է բուսական յուղով։
Թթու կաղամբով ապուր, կամ ինչպես անվանում են քրչիկ։ Շիրակի մարզի խոհանոցի զարդերից մեկը։ Սա բավականին արագ և հեշտ պատրաստվող ապուր է և սովորաբար պատրաստում են այս կաղամբով ապուրը ուշ աշնանը կամ ձմռանը։ Սա նաև վեգան ուտեստ է պահքի ընթացքում պատրաստելու համար։ Սոխառածով, կաղամբաթթվով, կարտոֆիլով և գորենի մանր ձավարով պատրաստվող կերակուր։
Ճմուռը Մուշի, Արդահանի, Շիրակի, Սյունիքի, Վանի Ալաշկերտի խոհանոցին պատկանող խիստ հայկական ճաշատեսակ է, որի անունը գոյացել է հենց ճմռել բայից։ Զանազան հայկական գավառներում Ճմուռի պատրաստման հազար ու մի ձև կա, սակայն հիմնական բաղադրիչները գրեթե չեն խախտվում՝ նոր հալած կարագից ստացված տաք, արդար յուղի մեջ բրդում են նոր թխած ծաղիկ-հացն ու ճմռում (տեղ-տեղ վրան ածում են հալած շաքարր)։ Ճմուռը գյուղական հարգի կերակուրներից է։
Ավելուկով ապուր (նաև ավելուկով բորշչ, կանաչ բորշչ, կանաչ կաղամբապուր), կանաչու տերևներով ապուր, որպես կանոն՝ թրթնջուկի, թեպետ այս ապուրը կարող է պատրաստվել օրինակ սպանախով, մնացած բաղադրիչները կարող են լինել կարտոֆիլը, գազարը, բրինձը և այլն։ Թրթնջուկի շնորհիվ ապուրը ստանում է յուրահատուկ, թեթևակի թթվաշ համ։ Քանի որ կանաչին նախատեսված չէ երկար պահման համար։