Ախուրյանում նշվել է համայնքի օրը՝ «Իմ Ախուրյան» խորագրով. Անիի համայնքապետարան

· Ախուրյան

Ախուրյանում նշվել է համայնքի օրը՝ «Իմ Ախուրյան» խորագրով. Անիի համայնքապետարան

Հոկտեմբերի 13-ին Ախուրյան համայնքում հանդիսավորությամբ նշվել է համայնքի օրը՝ «Իմ Ախուրյան» խորագրով։

Միջոցառմանը ներկա են գտնվել Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, մարզպետի տեղակալները, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և համայնքի բնակիչներ։

Տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Արման Սարիբեկյանը Դավիթ Առուշանյանի , Ախուրյան համայնքի գործող ղեկավար Զավեն Մանուկյանի և այլ հյուրերի հետ հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։

Այնուհետև ներկաները շրջել են համայնքի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացել ժողովրդական արվեստի և ազգային խոհանոցի ավանդույթներին, դիտել ցուցահանդեսը, ունկնդրել ազգային երաժշտություն և վայելել ազգային պարերի կատարումները։

Տոնական միջոցառումներն ամփոփվել են համերգային ծրագրով:

Անիի համայնքապետարան