Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հոկտեմբերի 15-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–15:00 Աշոցք համայնք՝ Ցողամարգ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ, Ամասիայի տարածաշրջան՝ Ջրաձոր գյուղ
13:00–17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: