Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է. Hraparak. am

· Գյումրի

Գյումրիում գնդապետի կնոջը վրաերթի ենթարկած Թուքրիայի քաղաքացին ձերբակալվել է. Hraparak. am

Գյումրիում հոկտեմբերի 13-ին մահվան ելքով վրաերթի ենթարկած Թուրքիայի Հանրապետության քաղաքացի վարորդը ձերբակալվել է։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 17։50-ի սահմաններում՝ Գարեգին Նժդեհ և Մհեր Մկրտչյան փողոցների խաչմերուկում։ «Mercedes» մակնիշի կցորդիչով բեռնատարը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն, գիտակցության չգալով, մահացել է։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահացածը 77-ամյա Ռուզաննա Սարգսյանն է՝ ոստիկանության գնդապետ, Շիրակի մարզային վարչության նախկին պետ Շիրակ Հակոբյանի կինը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը ձերբակալվել է։