Բացահայտիր Շիրակը - Կամո գյուղ

Կամո գյուղը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, Գյումրիից մոտ 7 կմ հյուսիս-արևելք: Այն տեղակայված է ծովի մակարդակից մոտ 1660 մետր բարձրության վրա: Գյուղը հիմնվել է 1772 թվականին և սկզբում կոչվել է Հաջի նաջար, այնուհետև 1935 թվականի հունվարի 3-ին վերանվանվել է Կամո:
Կլիմայական պայմաններին բնորոշ է միջին տարտեկան, ինչպես նաև ամենաբարձր և ամենացածր ջերմաստիճանի տատանումը՝ -25-ից +25°C: Ամռանը լինում են ուժեղ քամիներ և հաճախակի երաշտներ: Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարությունն ու անասնապահությունն է:
Պատմամշակութային կառույցներ և հուշարձաններ
Գյուղն ու դրա շրջակայքը հարուստ են պատմական հետքերով և հուշարձաններով.
Սբ. Աստվածածին եկեղեցի – կառուցվել է 1878 թվականին, որի այժմ միայն փլատակներն են պահպանվել:
«Խոռոչավեր» բնակատեղի – մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ. III դար, որին կից առկա է III դարի համանուն դամբարանադաշտ:
«Արե» գյուղատեղի – ժամանակագրագրվում է մ.թ.ա. IV դարից մինչև մ.թ. X դար:
Համայնքում կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամոցիներին նվիրված հուշարձան:
Կամոն առանձնանում է իր հինավուրց պատմությամբ, բնության խստաշունչ գեղեցկությամբ և պատմամշակութային հարուստ շերտերով: Գյուղի բնակիչներն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և հողին նվիրվածությամբ, ինչի շնորհիվ շարունակում են պահպանել տեղական ավանդույթներն ու զբաղվել հողագործությամբ ու անասնապահությամբ:
Կոորդինատներ 40°49′41″N 43°56′54″E