Գյումրիում ապրիլի 10-ից փոխվում է ներքաղաքային տրանսպորտի գրաֆիկը. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրիում ապրիլի 10-ից փոխվում է ներքաղաքային տրանսպորտի գրաֆիկը. Գյումրու քաղաքապետարան

Գյումրու ներքաղաքային տրանսպորտն անցնում է ամառային աշխատանքային գրաֆիկի։

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանի հանձնարարականով՝ սույն թվականի ապրիլի 10-ից ներքաղաքային տրանսպորտը պաշտոնապես անցնում է սպասարկման ամառային ժամանակացույցի։

Փոփոխությունների նպատակն է բարելավել ուղևորափոխադրումների որակը և ապահովել տրանսպորտի հասանելիությունը նաև երեկոյան ժամերին։

Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գագիկ Ավետիսյանի փոխանցմամբ՝

նոր ժամանակացույցով տրանսպորտն աշխատանքը կսկսի առավոտյան 07:30-ին և կավարտի ուշ երեկոյան՝ 22:00-ին (նախկին 21:00-ի փոխարեն)։

Սակայն ուղևորները պետք է հաշվի առնեն, որ

երեկոյան ժամերին ուղևորահոսքի նվազման պատճառով ժամը 18:00-ից հետո շարժակազմի թվաքանակը հետզհետե կկրճատվի։

Դրա հետևանքով կավելանան շարժման միջակայքերը (ինտերվալները)․

• ցերեկային ժամերին՝ մոտ 10 րոպե

• 18:00-ից հետո՝ 30-ից մինչև 40 րոպե

Այնուամենայնիվ, մինչև ժամը 22:00-ը երթուղիներում կգործեն հերթապահ մեքենաներ։

Հաշվի առնելով Օդանավակայանին հարակից թաղամասի բնակիչների բազմաթիվ խնդրանքները՝

քաղաքապետարանը փոփոխություն է կատարել ուղեգծերում։

Այսուհետ թիվ 20 երթուղին, որը նախկինում հասնում էր մինչև Օդանավակայանի օղակ,

կերկարացվի մինչև Արևելյան փողոցի միջնամաս։

Սա հնարավորություն կտա Տեքստիլ թաղամաս մեկնող բնակիչներին

օգտվել մեկ միասնական երթուղուց՝ նախկին երկուսի փոխարեն։

Մանրամասները `այստեղ