Սառնաղբյուրում բացվել է երիտասարդական նոր տարածք

Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրում տեղի է ունեցել երիտասարդական տարածքի բացման արարողություն, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Նաջարյանը:
Քրիստինա Թաթարյանը շնորհավորել է երիտասարդական տարածքի բացման կապակցությամբ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը կարևորում է յուրաքանչյուր համայնքում երիտասարդների ներուժի բացահայտման, զարգացման և սեփական գաղափարների իրականացման հնարավորությունները։