Գյումրիում շինաղբի հեռացման համար հասանելի կլինի համայնքային տեխնիկա. Գյումրու քաղաքապետարան

· Գյումրի

Գյումրիում շինաղբի հեռացման համար հասանելի կլինի համայնքային տեխնիկա. Գյումրու քաղաքապետարան

​ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՂԲԸ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԱՂԲԱՄԱՆՆԵՐԻ ՄՈՏ ՆԵՏԵԼԸ ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է։

​Գյումրու քաղաքապետարանը զգուշացնում է բոլոր քաղաքացիներին, որ խստիվ արգելվում է շինարարական աղբը նետել կենցաղային աղբի համար նախատեսված աղբամանների մեջ կամ դրանց հարակից տարածքներում։

​Քաղաքում մաքրությունն ու սանիտարական նորմերը պահպանելու նպատակով սահմանվել և գործում են շինարարական աղբի հեռացման հստակ կանոններ:

​ ՇԻՆԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

​Շինաղբի պատշաճ տեղափոխումը կազմակերպելու համար քաղաքապետարանն առաջարկում է վարձակալությամբ տրամադրել համայնքային տեխնիկա:

​Այդ նպատակով հասանելի են հետևյալ ինքնաթափերը՝

ԿԱՄԱԶ 55111

ԶԻԼ 130

​ Վարձակալության արժեքը հաշվարկվում է հեռավորության հիման վրա․ 1 կմ = 600 դրամ։

​ ՀՈՐԴՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

​Քաղաքային իշխանությունները հորդորում են բոլոր բնակիչներին ցուցաբերել քաղաքացիական գիտակցություն, չաղտոտել շրջակա միջավայրը, շինարարական աղբը չնետել չթույլատրված վայրերում և այն տեղափոխել բացառապես շինաղբի համար հատկացված հատուկ տարածքներ:

​Մեր քաղաքի մաքրությունը կախված է մեզանից յուրաքանչյուրից։

​Գյումրու քաղաքապետարան