Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հոկտեմբերի 16-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–13:00 Անի համայնք, Սառնաղբյուր գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00–15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Արդենիս և Աղվորիկ գյուղեր, Աշոցք համայնք՝ Ցողամարգ գյուղի 1-ին և 2-րդ փողոցներ,
11:00–16:00 Անի համայնք՝ Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղին գյուղ՝ Կայարան թաղամաս
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: