Անիի համայնքապետարանում հյուրընկալել են «Հայ դպրոց» հիմնադրամի և IWAY կազմակերպության ներկայացուցիչներին. Անիի համայնքապետարան

· Անի

Անիի համայնքապետարանում հյուրընկալել են «Հայ դպրոց» հիմնադրամի և IWAY կազմակերպության ներկայացուցիչներին. Անիի համայնքապետարան

Այսօր Անիի համայնքապետարանում են հյուրընկալվել «Հայ դպրոց» հիմնադրամի և IWAY կազմակերպության նախագահներն իրենց ներկայացուցիչներով: Վերջիններիս ընդունել է Անի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Սաղաթելյանը:

Նա կորևորել է բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքը, բարձր գնահատել նրաց ներդրումը՝ ի շահ համայնքի: Էդգար Սաղաթելյանը «Հայ դպրոց» հիմնադրամի և IWAY կազմակերպության նախագահներին պարգևատրել է պատվոգրերով ու հուշանվերներով:

Հիշեցնենք, որ IWAY-ի հետ համագործակցության արդյունքում Ջրափի բնակավայրում գործող Մարալիկի Արվեստի դպրոցի նկարչական խմբի մասնաճյուղի դասասենյակը համալրվել է գույքով։

Իսկ «Հայ դպրոց» հիմնադրամի և Անիի համայնքապետարանի փոխգործակցության արդյունքում տարբեր տարիների գույքով են համալրվել մանկապարտեզներն ու կրթական հաստատությունները:

Հիմնադրամի ներկայացուցիչներն ու Անիի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները նաև այցելել են Գուսանագյուղ, եղել բոլորովին վերջերս վերանորոգված դահլիճում: Այստեղ քննարկվել է նաև առաջիկա ծրագերի մեջ ներառել դահլիճի կահավորման հարցը, ինչին հիմնադրամի անդամները պատրաստակամությամբ են արձագանքել:

Ջրափի բնակավայր ևս շրջայց է իրականացվել:

Անիի համայնքապետարան