Ողբերգական դեպք Գյումրիում. ՀԷՑ-ի աշխատակից է մահացել. Tribune. am
· Գյումրի

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 21:19-ի սահմաններում, Գյումրու Արագած թաղամասում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցը հոսանքահարվել է և տեղում մահացել։
Tribune.am-ի տեղեկություններով՝ տղամարդը հոսանքահարվել է 10 000 վոլտ բարձր լարման հոսանքից։ Նա աշխատելիս իմացել է, թե հոսանքն անջատված է։
Տեղեկությունը հաստատել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Արամ Դավթյան