Նոր մանրամասներ Գյումրիի ՀԷՑ-ում տեղի ունեցած ողբերգությունից
· Գյումրի

ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում։
Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մասնաճյուղի էլեկտրիկը աշխատանքի ժամանակ էլեկտրահարվել է և մահացել տեղում։ Մեր տեղեկություններով՝ մահացած տղամարդը մոտ 60 տարեկան է եղել։
ArmLur.am-ը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀԷՑ-ից, որտեղից պաշտոնապես հայտնել են.
«Դեպքը երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել։ Դեռ պարզ չէ մահվան պատճառը։ Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է։
Ցավում ենք շատ և մեր վշտակցությունն ենք հայտնում մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնում նշանակվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։
Դեպքի հանգամանքները, ինչպես նաև տղամարդու մահվան հստակ պատճառը դեռ պետք է պարզվեն։