Բացահայտիր Շիրակը - Հարթաշենի մեգալիթյան համալիրը

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Հարթաշենի մեգալիթյան համալիրը

Հարթաշենի մեգալիթյան հուշարձանը Շիրակի մարզի ամենախորհրդավոր ու ինքնատիպ պատմամշակութային գանձերից մեկն է: Այս բացառիկ կառույցն իրենից ներկայացնում է մոտ 444 մետր երկարությամբ ձգվող մեգալիթների երեք ուղիղ շարք: Յուրաքանչյուր շարք կազմված է 200-ից ավելի բազալտե քարերից: Թեև յուրաքանչյուր շարքում մեգալիթների սկզբնական ճշգրիտ քանակը պարզելն անհնար է, քանի որ գետի հունը հատող հատվածներում դրանց թիվը նվազել է ջրի ազդեցության և հունի փոփոխման պատճառով, քարերի միջին հեռավորությունից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ դրանց քանակը միջին հաշվարկով կազմել է մոտ 225 մեգալիթ: Հուշարձանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում պատմաբանների ու հնագետների համար, սակայն երկար ժամանակ մնացել է անտեսված: Այժմ այն ակտիվորեն ուսումնասիրվում է աստղահնագիտության, սեպագրերի և պատմամշակութային այլ հետազոտությունների համատեքստում:

​Տեղակայումը և կոորդինատները. Հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից մոտ 33 կմ հեռավորության վրա:

Աշխարհագրական կոորդինատներն են՝ 41°00'47"N, 43°56'01"E (41.013050, 43.933600): 

Նյութը `Էդուարդ Մելիքյանի