Բացահայտիր Շիրակը - «Գուսան Շերամ» բարձրաքանդակը
· Գյումրի

«Գուսան Շերամ» բարձրաքանդակը գտնվում է Գյումրի քաղաքում և ներառված է Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Քանդակը զարդարում է Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի շենքի ճակատային մասը (հասցե՝ Ռուսթավելու փողոց, 3 շենք)։ Դպրոցի շենքը կառուցվել է դեռևս 1890-ական թվականներին և հանդիսանում է քաղաքի հին ու արժեքավոր պատմամշակութային կառույցներից մեկը։

Բարձրաքանդակը նվիրված է հայ աշուղական ժամանակակից երգարվեստի հիմնադիր, մեծանուն գյումրեցի Գուսան Շերամին (Գրիգոր Տալյան)։ Քանդակում հանճարեղ գուսանը պատկերված է իր սիրելի նվագարանով՝ թառով։
Քանդակագործն է Զավեն Կոշտոյանը։
Տեղակայում՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ռուսթավելու փողոց, 3 շենք (Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի ճակատին)
Կոորդինատներ՝ 40.7876, 43.8422