Գյումրեցի ծանրորդ Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
· Գյումրի

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում գյումրեցի Էմմա Պողոսյանը 86 կգ քաշային կարգում նվաճել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ։
Պոկում վարժությունում Էմման բարձրացրել է 112 կգ և արժանացել արծաթե մեդալի, իսկ հրում վարժությունում 140 կգ արդյունքով նվաճել է ոսկե մեդալ։
Երկամարտի 249 կգ արդյունքով Էմմա Պողոսյանը հռչակվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն։
Մարզուհու անձնական մարզիչը Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն է։ Էմմա Պողոսյանը ներկայացնում է ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցը։