Շիրակի մարզը ներկայացված է COP17-ի «Կանաչ գոտում». ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

Շիրակի մարզը ներկայացված է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ հոկտեմբերի 19-ից 30-ը գործող «Կանաչ գոտում»։
Տաղավարի այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու Շիրակի մարզը ներկայացնող ցուցանմուշներին, բացահայտելու մարզի առանձնահատկությունները և ավելի մոտիկից ճանաչելու տարածաշրջանի բնությունն ու արժեքները։
Սիրով հրավիրում ենք այցելել տաղավար և ծանոթանալ Շիրակի մարզը ներկայացնող ցուցադրությանը։