Բացահայտիր Շիրակը-Գյումրիի Խաչքարերի պուրակ
· Գյումրի
Գյումրիի Վարդանանց հրապարակին անմիջապես հարող տարածքում՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ, 2010 թվականին հիմնվել է Խաչքարերի պուրակը: Այն նվիրված է Ջուղայում ոչնչացված հայկական խաչքարերի անմար հիշատակին:
Այս պուրակում տեղադրված խաչքարերը միջնադարյան հայկական քրիստոնեական արվեստի բացառիկ նմուշներ են: Դրանք գլխավորապես առանձնանում են խաչի պատկերմամբ, որոնք հաճախ հարստացված են հավերժության խորհրդանիշներով, բարդ երկրաչափական զարդանախշերով, ինչպես նաև բուսական ու կենդանական մոտիվներով: Հայկական խաչքարագործության այս հարուստ ավանդույթն իր արժանի տեղն է գտել միջազգային հարթակում և 2010 թվականին ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Տեղակայումը՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ
Կոորդինատները՝ 40.7841, 43.8412