«Ճաշակին ընկեր չկա». Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու օրվա քննադատությունների մասին. «Հրապարակ օրաթերթ»

· Գյումրի

«Ճաշակին ընկեր չկա». Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու օրվա քննադատությունների մասին. «Հրապարակ օրաթերթ»

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանն լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հոկտեմբերի 17-ին նշված Գյումրու օրվա տոնակատարության շուրջ հնչած քննադատություններին։

Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության ներկայացուցիչները դժգոհել էին տոնակատարության կազմակերպումից՝ քննադատելով նաև հրավիրված արտիստներին և նրանց կատարած երաժշտությունը` համարելով ռաբիզ։ Նրանց գնահատմամբ՝ տոնը պատշաճ մակարդակով չէր կազմակերպվել Գյումրիին հարիր ձևով։

Անդրադառնալով քննադատություններին՝ Ավետիս Առաքելյանն ընդգծեց, թե ճաշակի հարցում բոլորին գոհացնել հնարավոր չէ։

«Ճաշակին ընկեր չկա։ Եթե Անդրեա Բոչելիին էլ բերեինք, էլի դժգոհություններ կլինեին, կասեին՝ ինչ-որ իտալերեն բան են երգում, չենք հասկանում։ Ամեն դեպքում, գյումրեցիների համար օրը ստացված էր` բարձր մակարդակով, շնորհավորում եմ»,– ասաց նա։

Քաղաքապետի պաշտոնակատարը խոսեց նաև Գյումրիին ցուցաբերվող աջակցության և քաղաքի զբոսաշրջային ներուժի զարգացման անհրաժեշտության մասին։Ինչու է բարերար Սամվել Կարապետյանն աջակցում Գյումրիին, որ փողոցն է վերանորոգվելու և ինչպես, ինչ ծրագրեր կան առաջիկայում։

Մանրամասները` տեսանյութում