Ավետիս Առաքելյանը՝ Գյումրու աղբավայրի խնդրի և նախատեսվող լուծումների մասին. Գյումրու քաղաքապետարան
· Գյումրի

Գյումրու ծխացող աղբադաշտի խնդիրը․ Ավետիս Առաքելյանի պարզաբանումը
Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն անդրադարձել է նաև քաղաքի կենտրոնական աղբավայրի անմխիթար վիճակին և պարբերաբար բռնկվող հրդեհներին ու ծխին, ինչը շարունակում է մտահոգել բնակիչներին։
Լրագրողների այն հարցին, թե ինչ լուծում է տրվելու աղբադաշտի այրման ու մշտական ծխալու խնդրին, Ավետիս Առաքելյանը նշել է, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում նախատեսվում է հանրապետության ողջ տարածքում կառուցել ժամանակակից սանիտարական աղբավայրեր, ինչպես նաև աղբի վերամշակման գործարաններ։
Առաքելյանի խոսքով՝ համայնքապետարանն իր հերթին անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչվեն աղբի վերամշակմանն ու աղբադաշտի պատշաճ շահագործմանն ուղղված հնարավոր բոլոր նախագծերը։ Այնուամենայնիվ, քաղաքապետին փոխարինողը նշել է, որ չնայած ծրագրերը շատ են, բայց դրանք դեռևս գործնական քայլերի ու վերջնական գործողությունների չեն վերածվել։
Ավետիս Առաքելյանի հարցազրույցը՝ ստորև։