Ակցիաներ կլինեն Գյումրիում՝ գերիների վերադարձի պահանջով

· Գյումրի

Ակցիաներ կլինեն Գյումրիում՝ գերիների վերադարձի պահանջով

Արդեն հայտնի է, որ մայիսի 4-ին և 5-ին Հայաստանում կկայանա Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ երկրների ղեկավարներ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում հասարակական գործիչ Սաիդա Պողոսյանը հայտնեց, որ ծրագրում են մի քանի ակցիա իրականացնել Գյումրիում` ի պաշտպանություն հայ գերիների, արցախահայերի վերադարձի իրավունքի։

Նա նշեց, որ հավաքին մասնակցելու են անհետ կորածների հարազատներ, գերիների հարազատներ, մարդիկ, ովքեր պահանջում են իրենց հարազատների արտաշիրիմում, ինչպես նաև բազմաթիվ արցախցիներ, հասարակական կազմակերպությունների և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։

Պողոսյանի խոսքով՝ գործում է «Հանուն ժողովրդական արժեքների» նախաձեռնությունը, որը ձևավորել է մայիսի 4-ին և 5-ին կայանալիք գագաթաժողովին զուգահեռ օրակարգ։ Նախաձեռնությանը աջակցում են բազմաթիվ կազմակերպություններ։ Նրա խոսքով՝ այդ նախաձեռնության անունից պատրաստվել են նամակներ, որոնք նախատեսվում է փոխանցել ԵՄ ղեկավարներին։

«Մի քանի ակցիաներ ենք պլանավորում, սակայն մի մեծ խնդիր կա․ Հայաստան-ԵՄ գագաթաժողովի օրակարգը ոչ մի կերպ չի տրամադրվում, անգամ լրագրողներին։ Դա մեծ խնդիր է, բայց միևնույն է ծրագրում ենք մի քանի ակցիա՝ բարձրացնելու բոլոր չլուծված իրավունքների հարցերը։

Մեզ պետք էր հստակ իմանալ, որ Էմանուել Մակրոնը գնալու է Գյումրի»,- ասաց Սաիդա Պողոսյանը։