Գյումրիի Մուշ թաղամասի փողոցներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
· Գյումրի
Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում իրականացվելիք ճանապարհների միջին նորոգման աշխատանքների շրջանակում կնորոգվեն Մուշ թաղամասի փողոցները։
Նախօրեին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է առաջիկայում մեկնարկող աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում մարզպետն ընդգծել է աշխատանքների պատշաճ կազմակերպման, սահմանված պահանջներին համապատասխան որակի ապահովման և ժամկետների պահպանման կարևորությունը։
Մարզպետը նաև հանձնարարել է աշխատանքների իրականացման ընթացքում հաշվի առնել եղանակային պայմանները՝ դրանք արդյունավետ ու որակյալ իրականացնելու նպատակով։