Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում հոկտեմբերի 23-ին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00–14:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Ախուրյան գյուղի հյուսիսարևելյան և հարավարևելյան հատվածներ, Նոր Ախուրյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
11:00–15:00 Ախուրյանի տարածաշրջան` Ղարիբջանյան, Ախուրիկ և Ոսկեհասկ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամասիայի տարածաշրջան՝ Գտաշեն գյուղ
11:00–16:00 Մարալիկ քաղաք՝ Նոր թաղամաս, 2-րդ թաղամաս, Բարեկամության, Ռիգայի, Շիրազի, Հր. Շահինյան, Կոլտնտեսականների և Մաշտոցի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: