Անի համայնքում ընդունվում են աշնանացան ցորենի ցանքերի աջակցության դիմումները. Անիի համայնքապետարան
Համաձայն բուսաբուծության աջակցության 2026-27թթ ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման, տեղեկացնում ենք, որ հողօգտագործողների կողմից ընդունվում են աշնանացան ցորենի ցանքերի համար աջակցության տրամադրմանը վերաբերող դիմումները։
Դրանք կարող եք ներկայացնել հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։ Դիմումների համար բնակավայրերում մոտենալ վարչական կենտրոններ, իսկ Մարալիկում՝ Անիի համայնքապետարանի համապատասխան բաժին։
Նշենք, որ բուսաբուծության աջակցության 2026-2027 թվականների ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող նվազագույն ցանքատարածության մակերեսը պետք է լինի ոչ պակաս, քան 3 հեկտար։