Գյումրիում շարունակվում են փողոցների նորոգման աշխատանքները․ ընթացքին հետևել է մարզպետը. ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
· Գյումրի
Գյումրիում շարունակվում են Վարչապետի հանձնարարությամբ իրականացվող փողոցների միջին նորոգման աշխատանքները։ Մի շարք փողոցներում արդեն հեռացվել է ասֆալտի մաշված վերին շերտը և մեկնարկել է նոր ասֆալտապատման փուլը։
Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ աշխատակազմի պատասխանատուների ուղեկցությամբ։
Շրջայցի ընթացքում մարզպետն ընդգծել է նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանների փոփոխությունն ու առաջիկայում սպասվող ցրտերը։ Միաժամանակ Դավիթ Առուշանյանը կարևորել է կատարվող աշխատանքների որակն ապահովելը։
Մարզպետն ու պատասխանատուները նախ այցելել են Այվազովսկի փողոց, որտեղ 230 մետր հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ, այնուհետև Գորկու փողոց, որտեղ միջին նորոգման շրջանակում արդեն տեղադրվում է ասֆալտի վերին շերտը։
Աշխատանքների ընթացքի նկատմամբ հետևողական վերահսկողության նպատակն է ապահովել դրանց պատշաճ որակն ու ժամանակին ավարտը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և սահմանված ժամկետները։