Անի համայնքում ջրի ապօրինի օգտագործման դեպքեր են արձանագրվել․Անիի համայնքապետարան
· Անի
Անիի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուսումնասիրությունների արդյունքում Անի համայնքի որոշ բնակավայրերում հայտնաբերվել և արձանագրվել են ջրի օգտագործման անօրինական դեպքեր:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի (Ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի ՝ ջուրը ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնների խախտմամբ օգտագործելը (այդ թվում ինքնակամ օգտագործելը), ջուրն անտնտեսվար օգտագործելը, ինքնագլուխ հիդրոտեխնիկական շինարարական աշխատանքներ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ երեքհարյուրապատիկի չափով :
Բացի դրանից, նման դեպքերի հայտնաբերման պարագայում կկատարվեն վերահաշվարկներ, որոնց արդյունքում անբարեխիճ բաժանորդները ստիպված կլինեն վճարել առավել խոշոր չափի գումարներ:
Հետևաբար, նշված դեպքերից ու տուգանքներից խուսափելու համար Անիի համայնքապետարանը հորդորում է զերծ մնալ ջրի անօրինական օգտագործման եղանակներից և բարեխղճորեն կատարել օգտագործված ջրի դիմաց վճարումները: