Համատարած մեղադրանքներ․ Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում․ aravot.am

· Շիրակի Մարզ

Համատարած մեղադրանքներ․ Ինչո՞ւ են Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի տղամարդիկ հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում․ aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում համատարած քրեական վարույթներ են նախաձեռնվել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում ապրող տղամարդկանց նկատմամբ, նրանց մեղադրանքներ են առաջադրվել։
Նրանք հայտնվել են իրավապահների ուշադրության կենտրոնում այն պատճառով, որ ծանուցագրեր են ստացել վարժական հավաքի վայր մեկնելու, սակայն չեն ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։

Բոլորի նկատմամբ քրեական վարույթը հարուցված է ՀՀ քրեական օրենսգրքի 462 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ վարժական հավաքից խուսափելը։

Որպեսզի փաստարկված լինի մեր խոսքը, բերենք մի քանի օրինակներ, թե որ համայնքների բնակիչներն են անցնում այդ հոդվածով։ Այսպես՝ Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեծ Մանթաշ գյուղի բնակիչ 27-ամյա Լ․Գ․-ն հուլիսի 13-ին ստացել է վարժական հավաքի վայր մեկնելու ծանուցագիր, սակայն սեպտեմբերի 29-ին չի ներկայացել Շիրակի մարզի զինվորական կոմիսարիատ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում