Բացահայտիր Շիրակը - Արեգնադեմ

· Շիրակի Մարզ

Բացահայտիր Շիրակը - Արեգնադեմ

Արեգնադեմը գյուղ է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում։

​Գյուղը հիմնադրվել է XVII դարի վերջերին և 1939 թվականի մայիսի 4-ին Բաքվի 26 կոմիսարներից Ազիզբեկովի պատվին վերանվանվել է Ազիզբեկով, իսկ 1991 թվականի ապրիլի 3-ին ստացել է Արեգնադեմ անվանումը։

​

Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի մշակությամբ և անասնապահությամբ։

Արեգնադեմում կա նորակառույց «Սրբատեղ» մատուռ, իսկ շրջակայքում պահպանվել է «Բադնոց» գյուղատեղին։

​Արեգնադեմը աչքի է ընկնում իր բնակիչների աշխատասիրությամբ, հյուրընկալությամբ և հարազատ հողին ու ավանդույթներին ամուր կպած լինելու առանձնահատկությամբ:

​Գյուղը գտնվում է մարզկենտրոն Գյումրիից մոտ 13 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության վրա: Կոորդինատներն են՝ 40°55'51.8"N 43°45'13.6"E: