Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը

· Գյումրի

Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը

Վեոլիա ջուրը հայտարարություն է տարածել․

«Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը։ «Շիրակ» շահագործման տեղամասի մասնագետներն ավարտեցին աշխատանքը։


Այս պահին ջուրն արդեն լցվում է «Մայիսյան» օրվա կարգավորիչ ջրամբար, ինչից հետո քաղաքի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։


Շնորհակալություն ենք հայտնում մեր մասնագետներին, ովքեր 36 ժամ անդադար աշխատեցին հորդառատ անձրևի ու ցրտի պայմաններում և սպառողներին, ովքեր համբերատար սպասեցին աշխատանքի ավարտին:

Սիրելի սպառողներ, գիտակցելով, թե որքան բարդ է կենցաղը կազմակերպել առանց ջուր ունենալու, այնուամենայնիվ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ վթարները կանխատեսել հնարավոր չէ։ Սակայն եթե պատահում են, Վեոլիա Թիմը գործադրում է առավելագույն ջանքեր՝ դրանք արագ վերացնելու համար»: