Բացահայտիր Շիրակը - Սուրբ Հովհաննես եկեղեցի
Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է Շիրակի մարզի Աշոցք համայնքի Զույգաղբյուր գյուղում: 17–18-րդ դարերով թվագրվող այս եկեղեցին ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Եկեղեցու կարևոր առանձնահատկություններից մեկն նրա շրջակայքում պահպանված 10–13-րդ դարերի գերեզմանոցն է։ Սա փաստում է, որ տարածքն ունեցել է հոգևոր ու պատմական նշանակություն և օգտագործվել է դեռևս միջնադարի ավելի վաղ ժամանակաշրջանից՝ ներկայիս եկեղեցու կառուցումից մի քանի դար առաջ։
Զույգաղբյուրի տարածքում պետական ցուցակում գրանցված են նաև այլ պատմական հուշարձաններ, այդ թվում՝ Ք.ա. 2-1-ին հազարամյակների դամբարանադաշտեր և 19-րդ դարի մատուռ։ Սա վկայում է բնակավայրի և նրա շրջակայքի պատմական հարուստ շերտերի ու Աշոցքի տարածաշրջանի բազմադարյա ժառանգության մասին։
Տեղակայումը՝ Շիրակի մարզ, Աշոցք համայնք, գյուղ Զույգաղբյուր
Կոորդինատները՝ 41.0422° N, 43.8872° E
Լուսանկարը `Gyumri. am-ի