Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում նոյեմբերի 2-ին

· Շիրակի Մարզ

Էլեկտրաէներգիայի անջատումներ Շիրակի մարզում նոյեմբերի 2-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով Շիրակի մարզում ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

11:00–12:00 Ամասիայի տարածաշրջան՝ Բյուրակն գյուղ

11:00–15:00 Աշոցք համայնք՝ Գոգհովիտ գյուղի 1-ին փողոց մասնակի և 9-րդ փողոց

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: